-
22.10.2019|
00:44
«Հայոց հզոր բանակ» ծրագրի շրջանակներում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի հասույթը փոխանցվելու է «Հայոց հզոր բանակ» ծրագրին՝ նյութատեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու և դիրքապահ զինվորների անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար։
-
19.10.2019|
13:03
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազայում 50 մարտավարական միջուկային մարտագլխիկներ կան: Այդ զենքի ճակատագիրը կարող է գլխավոր խնդիրը դառնալ Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերություններում:
-
18.10.2019|
14:16
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հաղորդել է, որ Վաշինգտոնն ու Անկարան պայմանավորվել են Սիրիայի հյուսիսում թուրքերի հարձակումը կասեցնել 120 ժամով: Դա անհրաժեշտ է, որ քրդերին հնարավորություն տան 5 օրում դուրս գալ սահմանամերձ գոտուց, որ Թուրքիան համարում է «անվտանգության գոտի»:
-
17.10.2019|
21:21
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս մեկ անգամ կոչ է արել Թուրքիային դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում սկսած ռազմական գործողությունները: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Մերկելի՝ Բունդեսթագում ունեցած հայտարարությանը:
-
17.10.2019|
11:57
ԱՄՆ-ի հեռանալու շնորհիվ՝ ՌԴ նախագահը ստիպեց իրեն ճանաչել թիվ 1 միջնորդ՝ իր դաշնակից Դամասկոսի, Վաշինգտոնի լքած քրդերի ու Անկարայի միջև՝ գրում են Բենուա Վիտկինն ու Բենջամեն Բարտը Le Figaro-ում:
-
16.10.2019|
12:52
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում Էր Թուրքիայի «Ինջիռլիկ» ռազմակայանից միջուկային զենքը դուրս բերելու հնարավորությունը՝ կապված Անկարայի կողմից Սիրիայում ռազմական գործողության անցկացման հետ՝ գրել է The New York Times -ը:
-
16.10.2019|
10:28
Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկություն անել թուրքական ու սիրիական կառավարական ուժերի շփման գծում Մանբիջում ու հարակից շրջաններում, որ վերահսկում էր ԱՄՆ-ը իր դաշնակիցներով: Մանբիջում ԱՄՆ-ը 2 ռազմաբազա է թողել:
-
15.10.2019|
12:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
14.10.2019|
12:18
Երկուշաբթի սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը:
-
14.10.2019|
12:01
Հոկտեմբերի 12-ին Տրոկադերո հրապարակում սիրիացի քրդերի աջակցության ակցիա է կազմակերպել Փարիզի Քրդական ինստիտուտը, որին միացել են փիլիսոփա Անրի Լևիի «Խաղի կանոններ» ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: